Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եղավ այն, ինչ պետք է լիներ և ինչ կանխագծված էր

Եղավ այն, ինչ պետք է լիներ և ինչ կանխագծված էր
18.09.2023 | 21:09

Այստեղ ժողովուրդը ստամոքսի ցավով չի տառապում, այլ՝ Հայրենիքի:

Հայրենի՛ք ունենալու:

Ապագա՛ ունենալու:

Հետևանքները տեսնելու համար պարտադիր չէ պայծառատես լինել. պետք է ուղղակի իրատես լինել, բաց աչքերով նայել իրականությանը, ոչ թե այնպես, ինչպես հարմար է կամ ինչպես ուզում ենք:

Ձմռանը դիմակայելու համար են բացել ճանապարհը, որ պահեստավորեն, իսկ հետո...

Որոշ ժամանակ անց՝ Բերձորի միջանցքը ինչ-որ պատճառաբանությամբ կրկին կփակվի, և որպես միակ «այլընտրանքային ճանապարհ»՝ կմնա Ակնայի ճանապարհը: Այդ ժամանակ՝ էլ ի՞նչ Հակարիի կամրջի անցակետ, էլ ի՞նչ ռուս խաղաղապահ կամ ի՞նչ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտե»:

Այդ ժամանակ կրկին առաջ կբերվի «համակեցության» գաղափարը. մնում է միայն հասարակ ժողովրդին թողնեն ընտրություն կատարել (ինչին ևս խիստ կասկածում եմ):

Չեմ ուզում դեռևս լիովին հավատալ, որ սա էր մեր՝ բոլորիս պայքարի արգասիքը:

Հայրենասիրություն բառից սարսռում եմ արդեն. մի՞թե Հայրենիք թողեցին, որ սիրես:

Բնավ չմտածեք, թե մերժում եմ այդ գաղափարախոսությունը. Հայրենիքն ու Հայրենասիրությունը արյանդ, ամեն մի բջիջիդ մեջ է լինում, անգամ՝ նախքան լույս աշխարհ գալդ, բայց... մենք Հայրենիքը սիրեցինք, պաշտպանեցինք, փայփայեցինք, որպեսզի կայուն ու անսասան մնան այս ապիկարների, սրիկաների աթոռները:

Նույնն էլ վաղն է սպասվում:

Որպես գլխաքանակ պահում են, որ, Ատված չանի, օրհասի ժամին ուղարկեն ռազմաճակատ (գիտեք՝ ում են ուղարկել միշտ էլ), իսկ իրենք կառչած մնան իրենց աթոռներին և մեր արյան հաշվին միլիարդներ դիզեն:

Չգիտեմ...

Յուրաքանչյուր ոք իր դիրքորոշումն է հայտնում, իր խորհուրդներով է կիսվում, բայց...ուտոպիայից դուրս են Հայրենիքի ցավով արնաքամ լինող խոհերս:

Բորիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ